Ոճային ինտերիերի դիզայն

Ներկայացնենք Դիլիջանի մեր վերջին նախագիծը: Ինտերիերն առանձնանում է իր անսովոր և ոչ ստանդարտ դիզայնով։ Այս ինտերիերում բնական փայտից պատրաստված կահույքի օգտագործումը հարմարավետություն և անկաշկանդ զգացողություն է ստեղծում:

Ամբողջ դիզայնն ընդգծված է իր բարձրակարգ նյութերով և աքսեսուարներով։ Այստեղ ավելորդ տարր ու գույն չկա, ամեն ինչ իր կատարյալ կարգով է։ Դիզայնը ներառում է կրեատիվ կահույք՝ կոճղաձև սեղան, փայտե աթոռներ և օրիգինալ ջահ:

Այսպիսով, սա կատարյալ դիզայն է, որտեղ դուք կարող եք ձեզ շատ մոտ զգալ բնությանը։

Վերջին Նորություններ

Dignisi X Kulthome

Նոր Համագործակցություն

Ձորաղբյուր Valley Spring

Վաճառվում է 5 վիլլաների հողատարածքներ