«Կարմիր» գեղեցկուհի
Առանձնատան եզակիությունը հայեցակարգային լուծումների մեջ է։ Այս ճարտարապետական նախագիծն իր ոճով էքսկլյուզիվ է, քանի որ այստեղ օգտագործվող բոլոր նյութերը դարեր շարունակ գեղեցիկ և յուրօրինակ տեսք կունենան: Այստեղ օգտագործվում են Հայաստանում շատ տարածված կարմիր տուֆն ու բազալտը։ Բնակելի մասը կազմում է մոտ 232 քմ, իսկ ամբողջ տարածքը՝ 800 քմ։