
Խոհանոց՝ տեսարանով դեպի կիրճ
Քանի որ այս տունը գտնվում է կիրճի եզրին և ունի տեսարան դեպի գետ և քարանձավներ, մեր թիմի համար սկզբունք էր այդ տարրերը ներառել ինտերիերում: Տունը նախատեսված է ընտանիքի համար, ով նախընտրում է երկարատև հարմարավետություն, դիզայնի յուրաքանչյուր տարրի ֆունկցիոնալությունը և բնական նյութերի օգտագործումը: Խոհանոցը, որն ի սկզբանե որոշվել էր այնտեղ լինել, նախագծված է այնպես, որպեսզի ունենա գեղատեսիլ և հիասքանչ տեսարան: Հետաքրքիր լուծում է նաև խճանկարային պատը, որը բնավորություն է հաղորդում այս դիզայնին։


