Վահագնի Սև Տուն
Այս առանձնատունը նրբագեղ ու շքեղ դետալների, դեկորների խառնուրդ է։ Այս տան գեղեցկությունը իսկապես դիտողի աչքերում է՝ շնորհիվ իր հիասքանչ տեսքի: Ինչպես մեր բոլոր նախագծերում, այստեղ նույնպես մեր թիմը պահպանել է յուրահատկությունը: Օգտագործել ենք իտալական կահույք՝ այսպիսով շեշտը դնելով բարձր որակի վրա։ Արվեստի ոգեշնչման արդյունքում տունը լի է շատ գեղեցիկ քանդակներով, որոնք այն դարձնում են հիասքանչ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում սանդուղքը, որին տրված է շատ նուրբ և աչքի ընկնող դիզայն։